Վրաստանը պատրաստվում է օգոստոսին բացել Ռուսաստանի հետ սահմանը

Վրաստանը պատրաստվում է օգոստոսին բացել Ռուսաստանի հետ սահմանը

Օգոստոսին Վրաստանը մտադիր է  բացել Ռուսաստանի հետ սահմանը «Կազբեգի – Վերին Լարս» անցակետում՝ գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեին:

«Սահմանի բացումը կախված է համաճարակաբանական իրավիճակից: Լավ կլինի, որ մենք կարողանանք բացել սահմանը Ռուսաստանի հետ օգոստոսին՝ ամռան վերջին», – ասել է Աբաշիձեն:

«Կազբեգի – Վերին Լարս» վրաց-ռուսական սահմանի միակ անցակետն է: Այն փակվել է մարտի 16-ին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով:

1in.am