Նինոծմինդայի տաքսիստները գրանցվում են փոխհատուցում ստանալու համար

Նինոծմինդայի տաքսիստները գրանցվում են փոխհատուցում ստանալու համար

Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյում ինչպես նաև սոցիալական ապահովության գործակալությունում ընթանում է տաքսիստների գրանցում՝ ստանալու համար փոխհատուցում` կորոնավիրուսային համաճարակի շրջանակներում:

300 լարիի չափով փոխհատուցում ստանալու համար տաքսիստը պետք է ներկայացնի տեղեկանք գյուղի սակրեբուլոյի անդամի կողմից, որտեղ նա պրում է, մունիցիպալիտետի մեկ բնակչից, ինչպես նաև բանկային հաշիվ, անձնագիր և վարորդական իրավունքի վկայական:

Հեշտիա գյուղի տաքսիստ Աշոտ Մկոյանի խոսքով ՝ ներկայումս բոլոր փաստաթղթերը ներկայացվել են և սպասում են փոխանցման:

Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանից, տաքսիստների բոլոր տվյալները լրացնելուց հետո ցուցակը կուղարկվի սոցիալական ապահովության գործակալությանը, որտեղ կկատարվի էլեկտրոնային գրանցում, և հաստատումից հետո նրանք յուրաքանչյուր տաքսիստի համար կփոխանցեն համապատասխան 300 լարի: Նշենք, որ մինչ այս պահը Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրանցվել է ավելի քան 55 տաքսու վարորդ:

Լրացուցիչ մանրամասները աուդիո նյութում:

Radio NOR · Таксисты Ниноцминды регистрируются для получения компенсации

Նյութը պատրաստվել է «პროდემოს» նախագծի համար