Մամզարա գյուղի բնակիչները հողային հարցերով դիմել են քաղաքապետարան

Մամզարա գյուղի բնակիչները հողային հարցերով դիմել են քաղաքապետարան

Մամզարա գյուղի բնակիչները չեն կարող օգտվել հողային տարածքներից:

Արոտավայրերի խնդրով այսօր՝ հունիսի 22-ին, Մամզարա գյուղի բնակիչները դիմեցին Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին:

Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում արոտավայրերի խնդիրը արդիական և հուզիչ է դարձել մունիցիպալիտետի բնակիչների համար:

«Մենք ունենք արոտավայրեր, որոնք չենք օգտագործում: Մենք զբաղվում ենք գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, բայց անասուններին արածեցնլու վայր այլևս չկա: Մենք ուզում ենք, որ այս հարցերը լուծվեն: Մի քանի հոգի վարձակալել են արոտավայրերը, բայց վարձակալությունն ավարտվել է: Եվ մենք ուզում ենք վերադարձնել մեր հողերը: Ինչպե՞ս պետք է ապրենք և զբաղվենք գյուղատնտեսությամբ, եթե հող չկա », – դժգոհում են բնակիչները:Քաղաքապետի աշխատասենյակում գտնվող Մամզարա գյուղի բնակիչները:

Մամզարա գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ: Գյուղի ընդհանուր տարածքը կազմում է 2 307 հա, որից 700 հա տարածքը ընդգրկված է Ջավախքի ազգային պարկում:

Ըստ մասնագետի, գյուղի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արա Մանասյանի, նրանք դիմել են քաղաքապետին ՝ Ազգային պարկի տարածքը տրամադրելու արոտավայրերի համար: Մենք գրել ենք դիմում և սպասում ենք պատասխանի: Մոտավորապես 900 հա արոտավայր կա, բայց մոտ 100 հա տարածքը քարքարոտ է, իսկ մնացած տարածքը պատկանում է Ջավախքի ազգային պարկին: Մենք ուզում ենք, որ այս տարածքը ծառայի գյուղացիներին:

Ռադիո NOR- ը այս հողային խնդրին ադրադարձել էր դեռեւս 2017 թվականի դեկտեմբերին: