
Չորսօրյա անդադար որոնումների արդյունքում, ջրասույզները Գիորգի Շաքարաշվիլիի դին հայտնաբերել են ջրում,- այս մասին հաղորդում է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:
Հիշեցնենք, հունիսի 19-ին, ժամը 11:00-ին Գիորգի Շաքարաշվիլիի անհետանալու մասին ոստիկանությանն են հայտնել նրա ընտանիքի անդամները: Ոստիկանությունը այդ իսկ պահից փրկարարական ծառայության հետ միասին սկսել է որոնողափրկարարական գործողությունները:1tv.ge