Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասի Ծերեթելի փողոցում գտնվող կոյուղու դիտահորը գտնվում է քայքայված վիճակում:
Բնակիչների խոսքով ՝ դիտահորը գտնվում էր այս վիճակում ՝ 2019-ին փողոցի ասֆալտապատման ավարտից հետո: Վերականգնողական աշխատանքների ընթացքում վնասվել են կոյուղու խողովակները և դիտահորերը: Ասֆալտապատումն իրականացրել է Ջավախավտոգզա ընկերությունը: Ինչպես ասում են բնակիչները, դիտահորը վերանորոգվել է անորակ, ասֆալտապատման աշխատանքներն ավարտելուց , մեկ շաբաթ անց, սկսել է աստիճանաբար փլուզվել: Եվ արդեն մոտ մեկ տարի է, որ այդ դիտահորը գտնվում է այս վիճակում:
«Վերականգնողական աշխատանքների ընթացքում ծանր տեխնիկան վնասել է կոյուղու խողովակները և բետոնե դիտահորի ծածկը: Խողովակները փոխվել են բնակիչների կողմից, իսկ «Ջավախավտոգզա» ընկերության աշխատակիցները վերանորոգել են դիտահորը: Մետաղյա կափարիչ դնելու փոխարեն, նրանք դիտահորերը փակել էին թիթեղյա ծածկով և ծածկել են ասֆալտով: Կատարած աշխատանքի հանդեպ չի կարելի այդքան անտարբեր լինել , քանի որ պետությունը դրա վրա մեծ գումար է ծախսում », – ասում է այս փողոցի բնակիչ Հմայակ Գրիգորյանը: Հմայակը զանգահարեց համապատասխան ընկերություն, որտեղ աշխատողներն ասացին, որ դիտահորերի կափարիչներ են պատվիրելու:
Ինչպես նշեց Հմայակ Գրիգորյանը, անձրևաջրերի ժամանակ ջուրը ավազի հետ հոսում է դիտահոր, ինչը խցանում է առաջացնում: Եվ կոյուղու ամբողջ գիծը ծածկվում է քարերով և ավազով:
Կոյուղու այս վիճակը հակասանիտար պայմաններ է առաջացնում, մեքենաներն անցնում են այստեղով, երեխաները խաղում են, և եթե ուշադիր չլինեն կարող են ընկնել կոյուղաջրերի մեջ:
Այսպիսի վատ վիճակում է գտնվում Ռուսթավելի փողոցում գտնվող դիտահորը, որի մասին մի քանի օր առաջ հաղորդել էր «ՆՈՐ» ռադիոն: Այնուհետև դիմեցինք Նինոծմինդայի ջրամատակարարման ընկերության պետ Արզուն Գորոյանին, ով ասաց, որ պատվիրել են 7 դիտահորերի կափարիչներ, որոնք առաջին հերթին անհրաժեշտ են, իսկ մնացածներն ինչ են անելու, դեռ անհայտ է: