Իսպանիայում հուլիսից կթույլատրվի ֆուտբոլային հանդիպումներ անցկացնել հանդիսականների ներկայությամբ, տեղեկացնում է Yahoo Sports-ը:
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ Իսպանիայի կառավարությունը կթույլատրի սահմանափակ քանակով հանդիսականների մուտքը ստադիոն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» պատրաստվում է հուլիսի 1-ին տեղի ունենալիք «Աթլետիկո Մադրիդի» դեմ տնային հանդիպումն անցկացնել հանդիսականների ներկայությամբ:
«Բարսելոնան» մտադիր է 100 հազար հնարավորից վաճառքի հանել «Աթլետիկոյի» դեմ խաղի 35 հազար տոմս, որպեսզի ստադիոնում ֆանատները հնարավորինս հեռու լինեն միմյանցից և պահպանեն հակահամաճարակային կանոնները:
Նշենք, որ «Բարսելոնա» – «Աթլետիկո Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին: sport.news.am