Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհին երթևեկությունը սահմանափակումերով կգործի

Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհին երթևեկությունը սահմանափակումերով կգործի

Վրաստանի Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհին երթևեկությունն այսօր` հունիսի 24-ին  կգործի որոշ սահմանափակումներով:Այս մասին նշված է Վրաստանի Տարածարջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:

Միջպետական նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա (ՀՀ սահման) 43-66 կմ հատվածում նախատեսված է ժայռերի որոշ հատվածների հեռացման  աշխատանքներ  իրականացնել:

Նշվածի հետ կապված՝ միջպետական նշանակության ճանապարհը երթևեկության համար հասանելի կլինի 20 րոպեանոց դադարներով:

Աշխատանքները կվերահսկվեն ՆԳՆ պարեկային ոստիկանության կողմից:

aliq.ge