
Վրաստանի Բորջոմի հանգստավայրի կենտրոնական այգի մուտքն անվճար կլինի մինչև տարեվերջ: Վրաստանի ներքին տուրիզմը զարգացնելու ու խրախուսելու նպատակով ամառային սեզոնի բացմանն ընդառաջ հանգստավայրը նոր ենթակառուցվածքով կդիմավորի այցելուներին, տեղեկացնում է Բորջոմիի մունիցիպալիտետը:
Դեպի Բորջոմիի կենտրոնական այգի տանող կամուրջը վերակառուցվել է. վերջին տարիներին այն վթարային վիճակում էր: Նախագիծն իրագործվել է կենտրոնական և մունիցիպալիտետի բյուջեներով:
Բորջոմին համարվում է Վրաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկը: Տարեկան տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում այն: Այցելության համար լավագույն շրջան է համարվում հունիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածը:
Քաղաքը տեղակայված է ծովի մակարդակից 850 մ բարձրության վրա, հայտնի է հանքային ջրերով ու աղբյուրներով: Տեղական հանքային ջուրն ունի մոտ 2 հազար տարվա պատմություն: aliq.ge