Հունիսի 24 -ին Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղի հանրային դպրոցի 9 -րդ դասարանի աշակերտները, աշխարհագրության ուսուցչուհի Քնարիկ Քոսյանի հետ միասին կազմակերպել էին միջոցառում` ընդհանուր տարվա ամփոփում Վրաստանի աշխարհագրություն առարկայի վերաբերյալ:
Աշխարհագրության ուսուցչուհի Քնարիկ Քոսյանը մեզ հետ զրույցում նշեց.«Քանի որ թեման աշխարհագրություն առարկան էր, այդ պատճառով միջոցառումը անցկացրեցինք բնության գրկում: Երեխաներին ընդամենը 3 շաբաթ է տրամադրվել հավաքելու ձեռքի աշխատանքները եւ այսօր մենք կարողացանք ներկայացնել մեր բնության հարստությունները, ընդհանուր բնաշխարհը ու այդ ամենը քննարկեցինք հարցերի միջոցով: Ճիշտ է այս վիրուսի եւ պանդեմիայի ժամանակահատվածում շատ դժվար է աշխատելը, որը ազդել է նաեւ մեր կրթական համակարգի վրա: Բայց մենք փորձեցինք պահպանելով բոլոր կանոնները ու անցկացնել միջոցառումը»:
Աշակերտուհի Վարդիթեր Պապիկյանի խոսքով. «Ցավոք այս ուսումնական տարին նույնպես ավարտվեց: Քանի որ աշխարհագրությունը հանդիսանում է մեր ամնենասիրելի առարկաներից մեկը, մենք փորձեցինք վերջին դասը անցկացնել ավելի հետաքրքիր եւ հաճելի: Առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում մեր ուսուցչուհուն եւ բոլոր աշակերտներին»:
Ավելի մանրամասն՝ աուդիոձայնագրությունում.