Վրաստանի միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, մինչև հունիսի 28-ը Վրաստանում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է տեղա կարկուտ և ուժգնանա քամին:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, հունիսի 25-ին ծովում սպասվում է 2-3 բալ փոթորիկ:
«Սպասվող ուժգին տեղումները հնարավոր է դառնան Վրաստանի փոքր գետերի վարարման և լեռնային գոտիներում սողանքի պատճառ»,- նշված է Միջավայրի ազգային գործակալության տեղեկության մեջ: