
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով` ընդունելության քննություններին, հնարավոր է, դիմորդներին հնարավորություն տրվի առանց դիմակ լինելու իրենց գրասեղանների մոտ: Փոխնախարարը նշել է, որ նշված հարցի վերաբերյալ աշխատանքներ են ընթանում և վերջնական որոշումը կկայացվի առաջիկա օրերին:
Ինչպես նշել է Գաբունիան, դիմորդների գրասեղանները հարմարեցվել են հատուկ թափանցիկ պատնեշներով՝ Առողջապահության նախարարության հանձնարարականներից ելնելով:
«Այնտեղ, որտեղ դիմորդը անմիջական աշխատանքի կանցնի և իր առաջ կունենա պատնեշ, այժմ ընթանում է քննարկում, որ այս դեպքում հնարավորություն տրվի, որպեսզի դիմորդը աշխատի առանց դիմակ: Առաջիկա օրերին մենք կունենանք հստակ պատասխան և կհայտնենք հասարակությանը»,- «Ռուսթավի 2»-ի եթերում հայտարարել է Գաբունիան: aliq.ge