
Հայաստանում, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 771 նոր դեպք: Մահացել է 12 մարդ: Այս մասին տեղեկություն է տարածում Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Հունիսի 25-ի դրությամբ, երկրում հաշվառված է կորոնավիրուսի 22 488 վարակակիր: Նրանցից ավելի քան 10 000-ը մինչ այժմ բուժում է ստանում:
Վարակի հետևանքով զոհվել է 397 մարդ, ևս 131-ը մահացել է ուղեկցող այլ հիվանդություններից: 1tv.ge