
Վրաստանի Ֆինանսների նախարարությունը տնտեսության զարգացման թարմացված մակրոտնտեսական սցենարն է ներկայացրել: Նախարարության կողմից ներկայացված փաստաթղթում առաջ են քաշվում 3 այլընտրանքային՝ հիմնական, վատատեսական և լավատեսական ուղիներ:
Ըստ հիմնական սցենարի՝ սահմանների փակ լինելու պատճառով այս տարի զբոսաշրջության եկամուտները նախորդ տարվա համեմատ կնվազեն 50 տոկոսով: Հետևաբար անկումը կկազմի 1,65 մլրդ դոլար:
Վատատեսական սցենարի համաձայն՝ զբոսաշրջության եկամուտները նախորդ տարվա համեմատ կնվազեն 80 տոկոսով:
2020 թվականի ապրիլին տնտեսական աճը կազմել է -16,6 տոկոս, իսկ առաջին 4 ամիսների միջին աճը կազմել է -3,6 տոկոս: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նույնիսկ զբոսաշրջության ոլորտում արագ աճի դեպքում, լավատեսական սցենարում սպասվում է -2,7 տոկոս տնտեսական աճ: aliq.ge