
Հունիսի 25 -ին տաքսիստները փակում էին Նինոծմինդա քաղաքի Ազատություն – Պուշկին կենտրոնական խաչմերուկում ասֆալտի վրա գոյացած փոսերը:
Տաքսու վարորդներից մեկը մեզ հետ զրույցում նշեց. «Կարծում եմ որ ասելու կարիք չկա բոլորն էլ գիտեն, որ ճանապարհների վիճակը վատ է: Բետոնախառնիչ մեքենայից բետոնը թափվել էր ճանապարհին տղաները հավաքեցին այն եւ լցրեցին կենտորանական ճանապարհին գոյացած փոսերը, որպեսզի մեքենաները չջարդվեն:
Հիշեցնենք, որ NOR ռադիոն նախկինում անդրադարձել էր Նինոծմինդա քաղաքի Ազատություն – Պուշկին կենտրոնական խաչմերուկում ասֆալտի վրա գոյացած փոսերին:
Ավելի մանրամասն՝ աուդիոձայնագրությունում.