ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2020-2021 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվելու համար: Տեղեկությունը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքում:
«Հաշվիառնելով նոր տիպի կորոնավիրուսով(COVID-19)պայմանավորվածհամաճարակային իրավիճակը, սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել:
Հաշվիառնելով համաճարակային իրավիճակը Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձինք (այդ թվում՝ օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդներ) Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ենթակա են 14 օրյա ինքնամեկուսացման»,- նշված է հայտարարության մեջ:
Հայտերն այս տարի ընդունվում են առցանց, ժամկետները հետևյալն են՝
անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար. 2020թվականիհուլիսի 13-իցմինչևօգոստոսի 25-ըներառյալ.
վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսանելու համար. 2020 թվականիհուլիսի 13-իցմինչևսեպտեմբերի 25-ըներառյալ,
վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար. 2020 թվականիհուլիսի 13-իցմինչևհոկտեմբերի 9-ըներառյալ,
վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար. 2020 թվականիհուլիսի 13-իցմինչևհոկտեմբերի 16-ըներառյալ,
վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ուսանելու համար. 2020 թվականիհուլիսի 13իցմինչևդեկտեմբերի 10-ըներառյալ,
վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և վճարովի առկա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար. 2020 թվականիհուլիսի 13-իցմինչևօգոստոսի 25-ըներառյալ,
հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար 2020 թվականիհուլիսի 13-իցմինչևնոյեմբերի 20 —ըներառյալ,
վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ուսանելու համար 2020 թվականիհուլիսի 13-իցմինչևնոյեմբերի 30-ըներառյալ:
Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
Դիմում` համաձայն կից ներկայացված ձևի,
Դիմում-հարցաթերթիկ` համաձայն կից ներկայացված ձևի,
բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
անձնագրի պատճեն,
սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճեն` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճեն,
կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
3×4 չափսի 1 լուսանկար,
ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով
Դիմորդները վերոնշյալ 1-9-րդկետերովպահանջվողփաստաթղթերը սահմանված ժամկետներում պետքէներկայացնենառցանց՝ԿԳՄՍ նախարարության secretariat@escs.amէլեկտրոնային հասցեին։
Դիմումների ու հարցաթերթիկների օրինակները հնարավոր է ներբեռնել այստեղից։