Վրաստանի ԿԳ նախարարության տեղեկատվությամբ՝ գործող («պրակտիկոս») ուսուցիչների համար քննությունները հետաձգվել են և տեղի կունենան աշնանը, իսկ հուլիսին քննություն հանձնել կկարողանան ուսուցիչ դառնալու հավակնորդները և «փնտրողի» կարգավիճակ ունեցող ուսուցիչները:
Հուլիսի 22-ից հուլիսի 30-ը քննություն կանցկացվի ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողների և «փնտրողի» կարգավիճակ ունեցող ուսուցիչների համար: Այսպիսի մոտ 12 հազար դիմորդ կա:
Գործող ուսուցիչները, որոնք մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ գրանցվել են ուսուցիչների քննություններին, հնարավորություն կունենան աշնանը հանձնել համապատասխան առարկայական և մասնագիտական քննությունները:
Գործող այն ուսուցիչները, որոնք հաստատել են առարկայական և մասնագիտական իրավասությունները և նրանց կարգավիճակը բարձրացնելու համար պակասում է 1-5 կրեդիտ, իրավունք կունենան անցնել թրեյնինգ-մոդուլ առարկայական կամ մասնագիտական ուղղությամբ, որպեսզի կրեդիտ-բալերը լրացվեն մինչև 19 կրեդիտ:
Գործող այն ուսուցիչները, որոնք 2020 թվականի աշնանը չեն կարողանա առարկայական և մասնագիտական ունակությունների քննությանը բարձրացնել կարգավիճակը, դպրոցի աշխատակազմը նրանց հետ աշխատանքային պայմանագիրը կերկարաձգի մինչև 2020-2021 թվականի ուսումնական տարվա ավարտը:
Ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողները և «փնտրողի» կարգավիճակ ունեցող ուսուցիչներին հնարավորություն կտրվի 2020 թվականի հուլիսի 22-ից հուլիսի 30-ը ներառյալ հանձնել քննությունները:
Ուսուցիչների քննությանը պահպանված կլինեն բոլոր այն հանձնարարականները, որոնք մշակվել են Առողջապահության նախարարության կողմից: