Փլուզվել է Մամզարա գյուղի ոռոգման նոր համակարգը

Փլուզվել է Մամզարա գյուղի ոռոգման նոր համակարգը

Մամզարա գյուղ տանող ճանապարհի վրա գտնվող նոր ոռոգման համակարգը փլուզվել է:

Գյուղատնտեսության համար ոռոգման համակարգը մշտապես եղել է մունիցիպալիտետի կարևորագույն խնդիրներից մեկը: Գյուղացիները հաճախ խոսում էին ոռոգման համակարգի բացակայության և անհրաժեշտության մասին:

2018 թվականին պետական ​​ծրագրով իրականացվել է Ղաուրմայի և Մամզարայի հողերի ոռոգման համակարգի կառուցում և վերականգնում:

Ըստ Մամզար գյուղի բնակիչ Վազգեն Մինասյանի, անցյալ տարի կառուցվել է ոռոգման համակարգ, բայց առանց այն օգտագործելու, արդեն շարքից դուրս է եկել, 8 կտոր երկաթբետոնե ջատարներ ընկել են, իսկ որոշ տեղերում ջուրը դուրս է հոսում: Գյուղի կարտոֆիլի դաշտերը կարկտահարվել էին , հիմա հարկավոր է ջրել, բայց համակարգը չի գործում, երբ կվերականգնվի դեռ պարզ չէ, մինչև վերանորոգվելը դաշտերը կրկին կմնան առանց ոռոգման: Սա էլ նշանակում է, որ լավ բերքի ակնկալիք չկա:

«Կավասի» ՍՊԸ շինարարական ընկերության ներկայացուցիչ Գիվի Ցանկաշվիլիի խոսքով , որն իրականացրել է Մամզարա և Ղաուրմա գյուղերի ոռոգման համակարգի կառուցում, այս խնդրի մասին տեղեկացել են քաղաքապետարանից: Այն ամենը, ինչ վնասվել է, կգան և կվերականգնեն:

Գիվի Ցանկաշվիլինն նաև ավելացրեց, որ ոռոգման համակարգը շահագործման չի հանձնվել և չի ընդունվել Վրաստանի ոռոգման համակարգ կողմից: Բոլոր թերությունները, որոնք կմնան, կշտկվեն:

Այս մասին ավելի մանրամասները մեր ձայնագրությունում:

 

Radio NOR · Развалилась новая оросительная система села Мамзара


Opinion, pooling and voting