Կանանց դեմ բռնության եւ/կամ ընտանեկան բռնության զոհերի համար նախատեսված ծառայությունները Վրաստանում

Կանանց դեմ բռնության եւ/կամ ընտանեկան բռնության զոհերի համար նախատեսված ծառայությունները  Վրաստանում

Այս փաստաթուղթը ուղեցույց է այն մասին, թե ինչպես պետք է գործեն բռնության եւ (կամ) ընտանեկան բռնության զոհ կանայք, որպեսզի խուսափեն բռնությունից: Ուղեցույցում ներկայացված են տեղեկություններ բռնության զոհերի համար, Վրաստանում գործող պետական եւ հասարակական հատվածների կողմից առաջարկվող ծառայությունների մասին :

Փաստաթուղթը կազմվել է «Ֆրեյա միություն» ՀԿ-ի կողմից, «COVID-19- ի ֆոնին Մառնեուլիում բնակվող, ինքնամեկուսացման մեջ գտնվող կանանց նկատմամբ ընտանեկան բռնության ռիսկերի նվազեցումը / կանխարգելումը» նախագծի շրջանակներում, «Վրաստանում կանանց հիմնադրամի» աջակցությամբ: Ուղեցույցի հեղինակների կողմից արտահայտած տեսակետներն ու կարծիքները պարտադիր հնարավոր է չհամընկնեն:

Ուղեցույցի հեղինակներ ՝ Նինո Ջղարկավա, Նելլի Գվարաձեն

Բռնությունը չի ճանաչում ռասսա, մաշկի գույն, էթնիկ պատկանելիություն կամ սոցիալական կարգավիճակ: Բռնությունը կարող է տեղի ունենալ ցանկացած տարածության մեջ …
Ընտանեկան բռնություն է համարվում ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի սահմանադրական իրավունքների ու ազատությունների խախտում , ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը , ինչպես նաեւ անտեսումը:
Կանանց դեմ ուղղված բռնություն է համարվում հանրային կամ անձնական կյանքում կին լինելու պատճառով կամ կանանց նկատմամբ անհամաչափորեն դրսեւորվող բռնությունը , որը առողջությանը պատճառում է ծանր վնաս եւ հաճախ կարող է հանգեցնել մահվան : Ֆիզիկական վնասվածքներից բացի, այն առաջացնում է վախ, պատճառում տառապանք եւ բերում է ինքնավստահության կորստի:

Բռնության ձեւերն են ՝
1. Ֆիզիկական բռնություն. ծեծ, տանջանք, առողջության վնասում, ազատության անօրեն արգելում կամ ուրիշ ձեւի այլ գործողություն, որը առաջացնում է ֆիզիկական ցավ կամ տանջանք, առողջության վիճակի հետ կապված պահանջների անբավարարվածություն, որը առաջացնում է ընտանիքի անդամի առողջության վնասում կամ մահ :

2. Հոգեբանական բռնություն. վիրավորանք, շանտաժ, նվաստացում, սպառնալիք կամ այլ ձեւի այնպիսի գործողություն, որը առաջացնում է մարդու հարգանքի եւ արժանապատվության վարկաբեկում:

3. Հարկադրություն. մարդու ֆիզիկական կամ հոգեբանական հարկադրություն, կատարելու կամ չկատարելու գործողություն, որի իրականացումը կամ որից խուսափումը, նրա իրավունքն է, կամ սեփական մաշկի վրա զգալ իր կամքի-ցանկության դեմ ներգործություն:

4. Սեքսուալ բռնություն. սեռական կապ բռնությամբ, բռնության սպառնալիքով, կամ զոհի անզորությունից օգտվելու սեռական կամ սեքսուալ բնույթի այլ ձեւի գործողություն կամ անպատշաճ գործողություն անչափահասի նկատմամբ:

5. Տնտեսական բռնություն. գործողություն, որը առաջացնում է կերակրի, բնակատեղիի եւ նորմալ զարգացման այլ պայմաններով բավարարում, սեփականության եւ աշխատանքի իրավունքների իրականացման, ինչպես նաեւ համասեփականաթյունում գոյություն ունեցող ունեցվածքից օգտվելու եւ պատկանող մասի օգտագործման իրավունքի սահմանափակում:

 

Հիշեք, որ ընտանեկան բռնությունը բացասաբար է անդրադառնում բռնության յուրաքանչյուր բաղադրիչի մասնիկի վրա, ներառյալ երեխաների, ինչը էական բացասական ազդեցություն է ունենում նրանց հետագա զարգացման վրա:

Պետական ​​ծառայությունները Վրաստանում

Վրաստանում ճգնաժամային կենտրոններում եւ ապաստաններում գործում է կանանց եւ ընտանեկան բռնությունների սպասարկման կենտրոն , որը վերահսկում է Մարդկանց թրաֆիքինգի զոհերի պաշտպանության եւ աջակցության պետական հիմնադրամը :
Որպեսզի տուժողը ապաստան ստանա եւ օգտվի ծառայություններից, նա պետք է ունենա բռնության կամ զոհի կարգավիճակ: Ապաստանի հասցեն գաղտնի է, եւ այդ մասին տեղեկություն ունեն միայն ոստիկանությունը եւ զոհերի հետ աշխատելու
մեջ ներգրավված գործակալություները

Տուժողը կարող է օգտագործել ապաստանի սպասարկումը առավելագույնը 3 ամիս ժամկետով, հաշվի առնելով զոհի / տուժողի կարգավիճակի վավերականության ժամկետը: Ապաստանը ընտանեկան բռնության զոհերին ապրելու համար տրամադրում է հարմար, անվտանգ վայր, օրական չորս անգամյա սնունդով, հիգիենայի պարագաներով, հագուստով, իրավաբանական, հոգեբանական եւ բժշկական ծառայություններով, սոցիալական վերաինտեգրում եւ, անհրաժեշտության դեպքում, թարգմանիչ:

Ինչ վերաբերում է Ճգնաժամային կենտրոնի ծառայություններին, ապա այն ծառայություններ է առաջարկում ընտանեկան բռնության ենթադրյալ զոհին (նրանցհետ կապված անձանց հետ միասին):

Ծառայությունները ներառում են.
✓ շուրջօրյա կեցություն,
✓ հոգեբանական եւ սոցիալական ծառայություն,
✓ առաջնային բժշկական օգնություն,
✓ իրավաբանական ծառայություն (բռնության զոհի ընտանեկան
կարգավիճակի հետ կապված),
✓ անհրաժեշտության դեպքում, թարգմանիչ:

Ճգնաժամային կենտրոնի սպասարկումից հնարավոր է օգտվել առավելագույնը 3 ամիս ժամկետով, անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 3 ամիս: Ամբողջ Վրաստանում գործում է 5 ապաստան, 1-ը `Թբիլիսիում, 4-ը` մարզերում: Գործում են նաեւ 3 ճգնաժամային կենտրոններ ՝ Թբիլիսիում, Մառնեուլիում եւ Օզուրգեթիում:

Զոհի կարգավիճակ եւ դրա ստանալու միջոցները Որպեսզի բռնության զոհը վերը նշված ծառայություններից օգտվի , նա պետք է ստանա բռնության զոհի կարգավիճակ: Կարգավիճակը տրվում է մի քանի եղանակով, զսպող կամ պաշտպանիչ կարգի հաստատման միջոցով, ինչպես նաեւ գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության միջկառավարական  հանձնաժողովի կողմից ընդունված որոշման հիման վրա:

1. Զսպող կարգ նշանակում է ոստիկանության իրավասու պաշտոնյա անձի կողմից տրված ակտ, որով կանխորոշվում է ընտանիքում բռնության ժամանակ բռնության զոհի պաշտպանման ժամանակավոր միջոցը եւ որը, ակտը տրվելուց հետո օրենքով սահմանված ժամանակում 24 ժամվա ընթացքում հաստատելու նպատակով ներկայացվում է դատարանին:

2. Պաշտպանող կարգ նշանակում է առաջին ատյանի դատարանի (դատավորի) կողմից վարչական դատավարության կարգով տրված ակտ, որով, ընտանիքում բռնության դեպքում, սահմանվում են բռնության զոհերի պաշտպանության ժամանակավոր միջոցներ: Այդ միջոցները չեն գործածվում այն ​​դեպքում, եթե անձի նկատմամբ սկսված է քրեական իրավական հետապնդում եւ նրան , որպես նխարգելման միջոց սահմանված է բանտարկություն:

3. Ընտանեկան բռնության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը զոհի կարգավիճակ շնորհման վերաբերյալ: Եթե տուժողը չի ցանկանում դիմել իրավապահ մարմիններին կարգավիճակ ստանալու համար, ապա նա կարող է դիմել նշված հանձնաժողովին եւ ամբողջ գաղտնիությամբ, հանձնաժողովի որոշմամբ նրան կարող է տրվել զոհի կամ տուժողի կարգավիճակ:

Յուրաքանչյուր պետական ​​ծառայություն ներառում է հոգեբանական օգնություն, սոցիալական աշխատողների ծառայություններ, որոնք ներառում են ակտիվ օգնություն տուժողի վերաբնակեցման-վերականգնման, իրավաբանական խորհրդատվության եւ, նհրաժեշտության դեպքում, դատական ​​ներկայացուցչության, աջակցություն բժշկական ծառայությունների ստացման գործում:

ՀԿ-ները եւ նրանց ծառայությունները.

1.Բռնությունների կանխարգելման ազգային ցանց / Anti-Violence Network of Georgia(Կոնտակտային տվյալներ 032 272 67 17).
Կազմակերպությունը բռնության զոհ դարձած քաղաքացիներին տրամադրում է. իրավաբանական ծառայություններ, հոգեբանական եւ սոցիալական օգնություն, իսկ անհրաժեշտության դեպքում, շուրջօրյա ապաստան Թբիլիսիում:

 2. Խոշտանգումների զոհերի հոգեբանական եւ բժշկական վերականգնողական կենտրոն (GCRT) (Կոնտակտային տվյալներ 032 222 06 89, 032 229 39 12) Կազմակերպությունը զոհերին տրամադրում է հոգեբանական (անհատական, խմբակային եւ ընտանեկան թերապիա), բժշկական (կենտրոնի տարածքում օգնություն ցուցաբերել եւ պացիենտներին հատուկ բժշկական հաստատություններ վերահղել) եւ սոցիալական ծառայություններ:

3. «Մերկուրի» ասոցացիա (Կոնտակտային տվյալներ 599 61 78 47) Ասոցիացիան բռնության զոհերին առաջարկում է ինչպես իրավաբանական խորհրդատվություն, այնպես էլ շուրջօրյա ապաստան: Ինչպես նաեւ հոգեբանական եւ սոցիալական աշխատողի աջակցությունը:

4. HRHT / «Սափարի միություն» (Կոնտակտային տվյալներ 0322 30 76 03) Կազմակերպությունը զոհերին առաջարկում է.
Հոգեբանական (խորհրդակցություն հոգեբանի, հոգեթերապեւտի հետ, երեխաների եւ մեծահասակների անհատական ​​եւ); Սոցիալական (կարիքների ուսումնասիրություն, գնահատում, փաստաբանություն, ուղղորդում); Իրավաբանական (ընտանեկան բռնության ենթարկված կանանց / զոհերի անվճար իրավաբանական օգնություն, եւ դատական ոստիկանության համակարգում ներկայացուցչություն եւ կանանց սեփականության իրավունքի պաշտպանություն ամուսնական եւ ընտանեկան հարաբերություններում):

5. Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա (Կոնտակտային տվյալներ 032 299 50 76).
Ասոցիացիան իրավաբանական խորհրդատվություն է տալիս քաղաքացիներին: Ասոցիացիան մասնաճյուղեր ունի Թբիլիսիում եւ Վրաստանի 8 շրջաններում:

 

Եթե ​​դուք բռնության զոհ եք կամ ցանկանում եք օգնել մեկ այլ անլ, կարող եք կապվել հետեւյալ գործակալությիհն.
112 – Արտակարգ իրավիճակների ծառայություն (պարեկային ոստիկանություն, հրշեջ-փրկարարական ծառայությունննր) շտայպօգպօգնյր 15 05 – Վրաստանի գրավյալ տարածքների, աշխատանքի, ներքին տեղահանվածների, առողջության եւ սոցիալական հարցերինո; 116 006 – Մարդկանց թրաֆիքինգի զոհերին պաշտպանության եւ օժանդակության
պետական ​​հիմնադրամ (ծառայություններ մատուցեզվով 8վ); 14 81 – Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակ;

Հիշեք, որ անանունությունը պաշտպանված է:

 

Յոթ քայլ բռնությունից ազատվելու համար:
1. Դու մենակ չես:
2. Դու կարող ես փոխել քո եւ քո երեխաների ապագան :
3. Հավատա քո ունակություններին:
4. Գիտակցեք ձեր շուրջ ստեղծված իրավիճակի ամենավատ ավարտը:
(летальность)
5. Մտածեք ձեր առջեւ ծառացած առանձնահատուկ ռիսկերի մասին:
6. Քայլեր ձեռնարկեք ռիսկերը նվազագույնի հասցնելու եւ ձեր անվտանգության մասին հոգ տանելու համար :
7. Ամենաապահով քայլը դա մասնագետների հետ կապ հաստատելն է, ովքեր զոհերի հետ աշխատելու փորձ եւ ովքեր փրկել են բազմաթիվ զոհերի փորձությունից: