Պետությունը կաջակցի արտերկիր աշխատանքի մեկնող քաղաքացիներին

Պետությունը կաջակցի արտերկիր աշխատանքի մեկնող քաղաքացիներին

«Պետությունը կաջակցի այն քաղաքացիներին, որոնք արտերկիր էին մեկնում սեզոնային աշխատանքի համար», — այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

Ինչպես նշել է նախարարը՝ այս պահի դրությամբ համաճարակի պատճառով աշխատանքը կորցրած մոտ 95 հազար քաղաքացի օգնություն է ստացել:

«Մեր նպատակն է հասնել յուրաքանչյուր քաղաքացու և հոգ տանել բոլորի մասին՝ անկախ նրանից դա կլինի առողջապահության, թե սոցիալական ոլորտի  օգնություն: Մենք մոտ 5000 քաղաքացու հաղորդագրություն ենք ուղարկել, որպեսզի հավելյալ փաստաթղթեր ստանանք՝ նրանց օգնություն տրամադրելու գործընթացը ճիշտ կազմակերպելու համար», — նշել է Տիկարաձեն:

Նախարարի վստահեցրեց՝ «ընդլայնվել է շահառուների և այն աշխատողների շրջանակը, որոնք  տարբեր երկրներ էին մեկնում ՝ սեզոնային աշխատանքի. նրանց մասին նույնպես հոգ կտանենք: Համապատասխան կարգավորման մեջ արդեն կատարվել են փոփոխություններ, որոնք թույլ կտան այդ մարդկանց նույնպես սոցիալական օգնություն տրամադրել», — ասել է Էկատերինե Տիկարաձեն:

Aliq.ge