Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը մշակել է բնակարանների և ապարտամենտների սեփականատերերի համար հանձնարարականներ.
.Կանխարգելիչ միջոցառումների մասին տեղեկությունը տեղադրել տեսանելի վայրում
.Հյուրի կողմից օգտագործված հիգիենիկ թափոնների համար տրամադրել փակ աղբարկղ, որում պետք է
տեղադրված լինի մեկանգամյա օգտագործման պարկ
.Հյուրի հեռանալուց հետո իրականացնել հետևյալ գործընթացները. Ախտահանում, 4-ժամյա օդափոխություն,
մաքրում, կարգավորում:
.Հավաքելուց առաջ եւ հետո ձեռքերը լվալ օճառով առնվազն 20 վայրկյան տեւողությամբ կամ մաքրել 70
տոկոսանոց ալկոհոլ պարունակող լուծույթով
.Հաճախակի շոշափվող մակերեսների և աղտոտված տարածքների պարբերաբար մաքրում-ախտահանում
.Փափուկ կահույքի և հատակի մաքրում` հատուկ հնարավորություններով
.Փոշեկուլը մաքրել ախտահանիչ միջոցներով
.Օգտագործված սպիտակեղենի և սրբիչների համար պետք է հատկացվի հատուկ պարկ: Դրանք հատակին հավաքել և առանց փաթեթավորման տեղափոխելը ռիսկային է
.Հյուրին ընդունելու և ճանապարհելու դեպքում լավ կլիներ մշակել հեռավար համակարգ
Նշված կարգավորումները, միջազգային չափորոշիչների նախատեսմամբ, մշակվել են առողջապահության նախարարության և զբոսաշրջության ազգային վարչության կողմից: