Հունիսի 26-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակեբուլոյում տեղի ունեցավ հերթական նիստ, որտեղ քննարկվեց երեք հարց:
Առաջին հարցը վերաբերում էր 2020 թվականի բյուջեի մասնակի փոփոխությանը:
Երկրորդ հարցը վերաբերում էր Փոկա գյուղում ոչ գյուղատնտեսական նշանակության՝ 9406 քմ մակերեսով հողամասերի `երկու տարի ժամկետով, զբոսաշրջային ենթակառուցվածքների կառուցման համար տրամադրելը, համայնքային զարգացման հիմնադրամից:
Երրորդ հարցը վերաբերում էր Նինոծմինդայի մունիցիպալիտետում գյուղատնտեսական նշանակության հողերի մոնիտորինգի հարցերով աշխատանքային խմբի հաստատմանը: Մոնիտորինգի ենթակա աշխատանքային խմբում ընդգրկված են Մանվել Աբգարյանը, Անդրանիկ Կարապետյանը, Վարազդատ Արզումանյանը, Վախթանգ Օքրոմելիձեն, Մարտին Մղդեսյանը և Արթուր Շիրինյանը:
Ինչ վերաբերում է 2020 թվականի բյուջեի փոփոխությանը, մենք մանրամասն կներկայացնենք, թե բյուջեում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել մեր հաջորդ հոդվածում: