Խմելու ջրի խնդիրը Հեշտիայում

Խմելու ջրի խնդիրը Հեշտիայում

Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում բնակիչները հավաքվել էին գյուղի վարչական շենքի դիմաց եւ բողոքում էին խմելու ջրի խնդիրների համար:

Հեշտիայում ջուրը մատակարարվում է ջրամղիչ պոմպերի միջոցով որի դեպքում ծախսվում է էլէկտրոէներգիա, ինչի դիմաց բնակիչները վճարում են այդ թվում նաեւ երկու աշխատակցի համար:

Բնակիչների խոսքով. «Ամառային ամիսներին միշտ կանգնում ենք ջուր չունենալու խնդրի առաջեւ: Տան անդամի մի հոգուն հասնում է 2,5 լարի գումար, որը տալիս են ոչ բոլորը, կան մարդիկ ովքեր վճարում են պարտաճանաչ կերպով եւ իրենց ջուր չի հասնում, մարդիկ էլ կան ընդհանրապես չեն վճարում բայց ջուր ունեն»:

Ջրի աշխատակից Պետրոս Գոմցյանը նշեց, որ եթե պարտաճանաչ բոլորը վճարեն գումարը, ջուրը երկար ժամանակով կմատակարարեն եւ եթե բնակիչները ջուրն օգտագործեն ոռոգման նպատակով ապա չի բավարարի, պետք է հասկանան, որ այն պետք է օգտագործել միայն խմելու համար:

Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը ավեալցրեց, որ դիմել են քաղաքապետարան որպեսզի ջրամատակարարման աշխատանքը տրվի որեւիցե ընկերության, որը պատասխանատու կլինի ջրամատակարարման ընթացքում ծագած խնդիրների համար:

Ավելի մանրամասն մեր նյութում.