Հայաստանի տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները կմասնակցեն միասնական քննություններին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վրաստանի գործընկերների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ապահովելու Վրաստանի քաղաքացի շուրջ 70 դիմորդների մուտքը Հայաստանի Հանրապետություն:
Մինչև հունիսի 15-ն առցանց դիմումներ ներկայացրած 84 օտարերկրյա և արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության 11 քաղաքացիները պարետի թույլտվությամբ կկարողանան մուտք գործել Հայաստանի Հանրապետություն առանց 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի կիրառման:
https://www.facebook.com/1835465163347436/posts/2921168671443741/