
DroDrone-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է լուսանկար՝ արված Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում երեկ տեղի ունեցած հրդեհից հետո։
Լուսանկարը մակագրված է՝ Ծիծեռնակաբերդը` հրդեհից հետո։ Նրանում երեւում է, թե ինչ տեսք ունի տարածքը հրդեհից հետո։
Երեկ` հունիսի 26-ին, մարզահամերգային համալիրի մոտ բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը բնակելի տարածքներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին:
Մոտակայքում գտնվող շենք-շինություններին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին վնաս չի պատճառվել:
Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը։ news.am