ՀՌՀ-ի արձագանքը ջավախքցի դիմորդների բաց նամակին

ՀՌՀ-ի արձագանքը ջավախքցի դիմորդների բաց նամակին
Հայ-Ռուսական համալսարանի արձագանքը ջավախքցի դիմորդների բաց նամակին

«Հարգելի ջավախքցի դիմորդներ ջան, Հայ-Ռուսական համալսարանը տեղեկանալով ձեր խնդրի մասին, ցանկանում է տեղեկացնել ձեզ, որ մենք, ստեղծված իրավիճակից ելնելով, կարևորելով մեր ապագա ուսանողների և իրենց հարազատների առողջությունը, դեռևս մայիսի սկզբին որոշում էինք կայացրել մեր ընդունելության քննություններն անցկացնել առցանց-օնլայն ձևաչափով: Դա արվել է նաև այն նպատակով, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները հնարավորություն ունենան իրենց բնակության վայրերից հանձնել ընդունելության քննությունները՝ մեր համալսարան ընդունվելու համար։ Մեր բակալավրիատում և մագիստրատուրայում առկա են ինչպես հայկական, այնպես էլ ռուսական բաժիններ։

Համոզված ենք, որ մեր համալսարանը ձեզ համար կլինի լավագույն տարբերակը ուսումնառությունը շարունակելու համար (այս պահի դրությամբ առցանց-օնլայն ձևաչափով ընդունելություն չի կազմակերպվում այլ պետական ԲՈւՀ-երում)»։
https://www.facebook.com/648037575326945/posts/1949197258544297/