Ապրիլի 10-ին Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հաստատել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ս.թ. հունիսի 24-26-ին Հայաստան կայանալիք այցելության մասին լուրը:
Հռոմի պապը Հայաստան է ժամանելու նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով:
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելելու է նաև Վրաստան և Ադրբեջան:
Վրաստանի նախագահի ադմինիստրացիան հաղորդում է, որ աշնանը նախատեսված Հռոմի պապի այցը Վրաստան կարևոր դեր է խաղում Վրաստանի ճանաչելիության բարձրացման հարցում:
” Վատիկանը կարևոր դեր է խաղում միջազգային հարաբերություններում, քանի որ դա պետություն է, ում հետ հարաբերությունները հատկապես կարևոր են Վրաստանի ճանաչելիությունը կաթոլիկ աշխարհում բարձրացնելու համար”,- հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի արտաքին կապերի գծով խորհրդական Թենգիզ Պխալաձեն, ում խոսքերը ներկայացնում է Վրաստանի նախագահի ադմինիստրացիան:
Էլմիրա Աբգարյան