
Գյուղ Կլդեում բնակվող մարդու առողջական վիճակի մասին տեղեկությունը հայտնի կդառնա ժամը 12:00-ին – «9-րդ ալիքի» մոտ հայտարարում է գյուղապետը: Դավիթ Պապուաշվիլիի տեղեկության համաձայն, այրվածքների կետնրոնի բժիշկները ստուգումից հետո, մոտ 40 տարեկան տղամարդու ախտորոշումը հորը կփոխանցեն:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 26-ին, երեկոյան: Գյուղում ասում են, որ տուժվածը ընկերոջ հետ ձուկ էր եփում, որի ժամանակ կրակին բենզին է լցրել: Այրվածքները ստացել է հենց այդ ժամանակ: Նա ստացել է վերքեր, որը բացառում է բենզին խմելու տարբերակը:
Կրակից, կրծքավանդակի և դեմքի մասերում այրվածքներ ստացած տղամարդը այս պահի դրությամբ դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ներքին գործերի Նախարարության տեղեկության համաձայն, հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 124-րդ հոդվածով, ինչը ենթադրում է առողջությանը անզգուշությամբ վնաս հասցնել:
Հարցաքննել են նաև տղամարդու ընկերոջը, ով դեպքի վայրում նրա հետ է եղել:tv9news.ge