
Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի մոտակայքում, Բադան կոչվող սարի, մասնավորապես նոր գերեզմանտան վերեւում գտնվող անտառապատ հատվածը աղտոտված է:
Անտառի տվյալ հատվածը պատված է պոլիէթիլենային տոպրակներով , պլաստիկե եւ ապակե շշերով: Պատճառը՝ բնակիչների անփույթ վերաբերմունքն է, ովքեր պիկնիկներ են կազմակերպում անտառում և իրենց հետևից աղբը չեն հավաքում:
Մարդիկ՝ եկեք հոգ տանենք մեզ շրջապատող միջավայրի եւ բնության մասին, խնջույքներից ու հանգստից հետո հավաքելով աղբը։
Անտառում կուտակված աղբը՝ ֆոտոռեպորտաժում: