Պավել Սվոբոդա. «Կողմ եմ Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացմանը»

Պավել Սվոբոդա. «Կողմ եմ Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացմանը»

«Ես կողմ եմ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացմանը»: Թբիլիսիիում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել Եվրոպայի խոշորագույն քաղաքական միավորման` «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» անդամ Պավել Սվոբոդան:

Նա ղեկավարում է այս օրերին Վրաստանում գտնվող` Եվրախորհրդարանի իրավաբանական հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը:

«Ես իմ անձնական տեսակետն եմ արտահայտում. կողմ եմ, որ Եվրամիության հետ Վրաստանն ունենա ազատ վիզային ռեժիմ, սակայն չգիտեմ թե «Կանաչների» կուսակցությունը, որի անդամ եմ ես, քննարկել է այս հարցը, թե` ոչ»:

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովն արդեն դրական եզրակացություն է տվել Եվրամիության հետ վիզաների ազատականացմանը:

«Այնպես որ, տեխնիկական մասը ավարտված է, այժմ ընթանում են քաղաքական հարցերի շուրջ քննարկումները: Հարցն այժմ հանձնաժողովներում է, որոնք քննարկումներից հետո հաշվետվություն կներկայացնեն և տեղի կունենա քվեարկություն»,- հայտարարել է Պավել Սվոբոդան:

http://www.aliq.ge/



Opinion, pooling and voting