Հունիսի 29-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի վեց զորակոչիկներ մեկնեցին Թբիլիսի՝ բուժզննում անցնելու համար: Զորակոչիկներին ուղեկցում էին ծնողները, հարազատները և մտերիմները:
Բուժզննումը անցնելուց հետո նրանք կծառայեն Վրաստանի պաշտպանության նախարարության զորամասերում:
Ըստ Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինծառայության պետ Նաիրի Մանուկյանի, գարնանային զորակոչի շրջանակներում սա երրորդ հավաքն է:
«Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով մենք նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկում: Գնել ենք պաշտպանիչ դիմակներ զորակոչիկների համար, իսկ տրանսպորտում նրանք կպահպանեն անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը», – նշեց Նաիրի Մանուկյանը:
Նշենք, որ այս պահին Նինոծմինդայի մունիցիպալիտետից 87 մարդ է ծառայում Վրաստանի տարբեր զորամասերում:
18-ից 27 տարեկան անձինք պարտավոր են ծառայել, իսկ պարտադիր զինվորական ծառայությունը տևում է 1 տարի:
Մանրամասները՝ աուդիո նյութում.