
Հունիսի 29-ին Նինոծմինդայի երաժշտական դպրոցում անցկացվեցին ավարտական մասնագիտական քննություններ : Քննություններն անցկացվեցին ՝ պահպանելով անվտանգության բոլոր միջոցները. Սաները մեկական հոգով և դիմակներով մտնում էին քննասենյակ: Երաժշտական դպրոցը ավարտեցին երեք բաժինների աշակերտներ՝ դհոլ, դաշնամուր և վոկալ:
Ինչպես հանրակրթական դպրոցները Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցը նույնպես, դասընթացնեն անցկացնում էին առցանց: Եվ բոլոր քննությունները, բացառությամբ ավարտականի, անցկացվել են առցանց:
Ավարտել են 12 աշակերտ `նրանցից չորսը դհոլի խմբից, երկուսը վոկալի և վեցը դաշնամուրի:
Երաժշտական դպրոցի տնօրեն Վարդուհի Փութուլյանի խոսքով ՝ շրջանավարտները հաջողությամբ հանձնել են քննությունները, հուզմունքը մի փոքր խանգարում էր, բայց պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ առցանց աշխատելը դժվար էր: Հաշվի առնելով հանգամանքները ՝ բոլորը բարձր են գնահատվել:
Վերջում սաներին շնորհվեցին վկայագրեր: Վկայագրեր ստանալիս շրջանավարտները երախտագիտություն հայտնեցին դպրոցին և ուսուցիչներին:
Ավելի մանրամասն երաժշտական դպրոցի տնօրեն Վարդուհի Փութուլյանից: