Հունիսի 11-ին և 18-ին ուժեղ կարկուտ է տեղացել Նինոծմինդայի մունիցիպալիտետում, որը մեծ վնաս հասցրեց կարտոֆիլի ցանքատարածություններին: Վնասված ցանքատարածությունները պատկանում են Մամզարա, Մեծ և Փոքր Գոնդուրա , Փ. Խանչալի, Ջիգրաշեն գյուղերին :
Մամզարա գյուղում տեղացած կարկուտը վնասել է 3-ից 4 հեկտար `գազարի, կաղամբի և բազուկի ցանքատարածություն, 55 հա կարտոֆիլի ցանքատարածություն և 200 հա հացահատիկային դաշտեր:
Ինչպես նշում են բնակիչների մեծ մասը, նրանք ժամանակ չունեին իրենց հողամասերը ապահովագրելու համար, նրանք չէին սպասում, որ բնության աղետն այդքան շուտ կգնա:
«Ես ունեմ 4 հա կարտոֆիլ, և 3 հա հացահատիկ բոլորը հավասարվեց հողին: Նույնիսկ երկու անգամ կարկուտը վնասել է նույն տեղը:
Ոչ մի տեղ չեմ դիմել կարծում եմ, որ իմաստ չունի, ապահովագրել էլ չեմ հասցրել, ժամանակ չունեի », – ասում է Մամզարա գյուղի բնակիչ Վազգեն Մանասյանը:
«Կարտոֆիլ ցանելու համար վարձակալած հողը ձեռնտու չէ ապահովագրել: Կարկուտ եկավ, որը մենք չէինք սպասում», – նշում են Մամզարա գյուղի բնակիչները:
Ինչպես տեղեկացանք քաղաքապետարանից, այն բնակիչներին, որոնց բերքը կարկտից տուժել է օգնություն չի նախատեսվում : Կարկտից տուժածներին կօգնի միայն ապահովագրությունը:
Հիշեցնենք, որ 2014 թվականից Վրաստանում գործում է գյուղատնտեսական ապահովագրության ծրագիր, որի համաձայն պետությունը ապահովագրական ընկերություններին վճարում է 70%, իսկ հողի սեփականատերը ՝ 30%:
Լրացուցիչ մանրամասներ մեր նյութում: