Այսօրվանից ոստիկանների աշխատավարձը ավելացել է 125 լարիով

Այսօրվանից ոստիկանների աշխատավարձը ավելացել է 125 լարիով

Վրաստանի ներքին գործերի նախարարությունում շարունակվում է աշխատակիցների սոցիալական պայմանների բարելավման գործընթացը: 2020 թվականի հուլիսի մեկից ոստիկանների աշխատավարձը կավելանա 125 լարիով,- այս մասին ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկության մեջ:

«Գերատեսչության պատշաճ գործունեության, իրավակարգի և հասարակության անվտանգության ապահովման համար կարևոր է մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի ձևավորումը: Այս պահի դրությամբ ներդրված է վճարովի ստաժավորման համակարգ, որը ծառայում է նախարարությունում նոր և մոտիվացված կադրերի գրավմանը»,- հայտարարում են ՆԳՆ-ում :

Բացի այդ, ՆԳՆ-ի տեղեկությամբ, նախարարությունում ակտիվ ընթանում է ենթակառուցվածքային նորացման գործընթացը, որը միտված է աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավմանը:

«Համակարգում իրականացված ակտիվությունները ծառայում են նախարարության աշխատակիցների աշխատանքային պայմանների առավել բարելավմանը և մոտիվացիայի բարձրացմանը»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ:

1tv.ge