300 լարի փոխհատուցում է ստացել 104 547 անձ, 200 լարի փոխհատուցում՝ 125 165 անձ

300 լարի փոխհատուցում է ստացել 104 547 անձ, 200 լարի փոխհատուցում՝ 125 165 անձ

Աշխատանքի աջակցության պետական գործակալության փոխանցմամբ, հուլիսի մեկի դրությամբ, առողջապահության նախարարության կայքէջով գրանցվել է փոխհատուցում ստացող 165 626 ինքնազբաղված: Նրանցից 104 547 անձ ստացել է 300 լարի փոխհատուցում: Փոխանցվել է 31 364 100 լարի:

Ինչ վերաբերում է աշխատողներին, ովքեր տուժել են համավարակի հետևանքով, գործակալության փոխանցմամբ, 200 լարի քանակությամբ փոխհատուցում է ստացել 125 165 անձ: Փոխանցված գումարը  կազմում է 25 033 000 լարի: Գումարները փոխանցվում են աստիճանաբար: