Վրաստանի կառավարության որոշմամբ երկրի այն քաղաքացիները ովքեր աշխատել են Վրաստանի սահմաններից դուրս պետությունից պետք է ստանան 300 լարիի չափով օգնություն:
Այդ հարցի վերաբերյալ Նինոծմինդայի շրջանում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում, թե արդյոք տեղյակ են տվյալ օգնության մասին, գիտեն թե ինչպես պետք է գրանցվել եւ ինչպիսի դժվարութունների առաջ են կանգ առնում:
Բնակիչներից մեկը նշեց. «Տեղյակ ենք, որ սեզոնային աշխատանքի մեկնող բնակիչներին ովքեր պանդեմիայի պատճառով այս տարի չեն կարող դուրս գալ, տալիս են 300 լարի օգնություն: Բանկում բացում ենք հաշվեհամար, որից հետո ոմանք ինքնուրույն օնլայն գրանցվում են ոմանք էլ դիմում են սոցիալական գործակալություն գրանցվելու համար եւ սպասում 10 -15 օր մինչեւ գումարը փոխանցվի»:
Բնակիչներից մեկն էլ իր հերթին նշեց, որ դժվարութուն է առաջանում միայն բանկերի դիմաց գոյացող հերթերից եւ սպասողական վիճակից: Որոշ բնակիչներ արդեն երրորդ օրն է գալիս են եւ հերթի պատճառով չեն կարող ստանալ հաշվեհամար:
Մանրամասն՝ աուդիոձայնագրությունում.