
«Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերության բեռնատարները քանդել են Նինոծմինդա քաղաքի Լենինականյան փողոցի ասֆալտը:
«Վլադիմիր և Գայոս Ղարսլյանների» անվան մարզադաշտի հարևանությամբ ճանապարհաշինական ընկերությունը հավաքում է ավազ, և դրանից հետո տեղափոխում ու լցնում է Նիոծմինդայի փողոցներ, որտեղ կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ:
Այս փողոցի բնակիչները նշել են, որ բեռնափոխադրման ժամանակ վարորդներն այնքան են բեռնում մեքենան, որ ամբողջ հողը թափվում է փողոցի երկայնքով, որն էլ իր հերթին խանգարում է մեքենաների և հետիոտների տեղաշարժին: Եթե նրանք երկար ժամանակ անցնեն այս փողոցով, ամբողջ ասֆալտը շարքից դուրս կգա:
Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի խոսքով ՝ այս ընկերությունը պարտավորվել է վերականգնել տարածքը տարվող աշխատանքների ավարտից հետո: Դա կլինի այս տարվա վերջին: