
Միասնական ազգային քննությունները կանցկացվեն առանց դիմակի: Այս մասին կառավարության նիստից առաջ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ըստ վարչապետի` դիմորդները մինչև քննասենյակի գրասեղանները կգնան պաշտպանիչ դիմակով, սակայն քննությունն սկսվելուց հետո թույլ կտրվի հանել դիմակը, քանի որ սեղանները այլ սեղաններից համապատասխան հեռավորությամբ և պատնեշներով պաշտպանված կլինեն:
Գախարիայի խոսքով՝ պատուհանները բաց կլինեն բոլոր քննական սենյակներում, և եթե սենյակի ջերմաստիճանը գերազանցի 30 աստիճանը, կթույլատրվի միացնել նաև օդորակիչները: aliq.ge