Գագարին փողոցում կամրջի կառուցումը հանգեցրեց Ագրիչայ գետի նեխմանը

Գագարին փողոցում կամրջի կառուցումը հանգեցրեց Ագրիչայ գետի նեխմանը

«Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը իրականացնում է վերականգնողական աշխատանքներ Գագարին փողոցում: Միևնույն ժամանակ, Ագրիչայ գետի վրա կամուրջ է կառուցվում:

Այդ պատճառով գետի հունի մի մասը փակվել է, ինչը հանգեցրել է տիղմի նեխմանը և տհաճ հոտի տարածմանը:

Ըստ Գագարին և Էրզրումյան փողոցների բնակիչների, գետը մեկ շաբաթից ավել է ինչ չի հոսում և անտանելի հոտ է գալիս:

«Խնդիրն այն է, որ այս փողոցում չկա կոյուղու համակարգ, և տների կոյուղիները միացված են Ագրիչայ գետին: Մենք հասկանում ենք, որ շինարարական աշխատանքներ են ընթանում, և շինարարությունը ավարտելու համար ժամանակ է հարկավոր, բայց հոտը անտանելի է»,- նշում են նրանք:

Ըստ «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերության փոխտնօրեն Գեորգի Ինասարիձեի, այս փուլում բետոն է լցվում, և ամբողջովին չորանալու համար ժամանակ է հարկավոր: Երեք օր հետո գետի հոսքը կբացվի:

Լրացուցիչ մանրամասներ մեր աուդիոնյութում:

Radio NOR · Строительные работы моста на улице Гагарина привели к гниению реки Агричай