Հուլիսի 2-ին, Ենթակառուցվածքների փոխնախարար Իլիա Բեգիաշվիլին և Սամցխե-Ջավախքի նահանգապետն աշխատանքային այցով եղել են Նինոծմինդայում:
Այցի նպատակը տարվա ընթացքում իրականացված ենթակառուցվածքային նախագծերի մոնիտորինգն էր: Հյուրերն այցելել են նաև շտապօգնության շենք և եղել են ասֆալտապատ փողոցներում: Իլիա Բեգիաշվիլիին ուղեկցում էին Սամցխե Ջավախքի նահանգապետը և տեղական իշխանությունները:
2020-ին տարածաշրջանային զարգացման հիմնադրամը հավաքագրել է 329 միլիոն լարի, որոնք բաշխվել են հատուկ ձևով: Տարբեր մունիցիպալիտետներ ստացել են տարբեր գումարներ, որոնք հավաքագրվեցին օբյեկտիվ ձևով: Նինոծմինդայի մունիցիպալիտետի համար Տարածաշրջանային զարգացման հիմնադրամից հատկացված գումարը կազմում է մոտ 6 000 000 լարի: Հիմնադրամի կողմից ֆինանսավորման ժամանակ հիմնականում իրականացվում է քաղաքի ճանապարհների ու փողոցների ասֆալտապատում:
Ըստ Իլիա Բեգիաշվիլիի՝ աշխատանքների կատարման տեմպը շատ արագ է, չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխատանքները դադարեցվել էին: Փոխնախարարը կայցելի նաև տարածաշրջանի այլ մունիցիպալիտետներ:
«Ուզում եմ ասել, որ այս մունիցիպալիտետում ճիշտ կառավարում է իրականացվում` ենթակառուցվածքային նախագծերի տեսանկյունից: Եվ նախագծերի համար գումարները ուղղված են ճիշտ և նպատակային: Սա ցույց է տալիս նախորդ տարվա աշխատանքային փորձը», – նշեց Իլիա Բեգիաշվիլին:
Տեղի բնակիչները նախագծերի իրականացման ընթացքում որոշ բացթողումների մասին են նշել: Օրինակ՝ նախատեսված չեն ջրահեռացման ջրանցքերը, և բնակիչները դժգոհ են, քանի որ ջուրը լցվում է նրանց բակեր: Ըստ նրանց, այս տարի նման ջրանցքերն արդեն նախատեսված են, բայց ոչ բոլոր փողոցներում: Այս կապակցությամբ փոխնախարարը պատասխանել էր, որ իրավիճակը փոխվել է, փոխվում են նաև՝ պահանջները, չափորոշիչները, նախագծողները, բայց բացթողումները հնարավոր է շտկել:
«Ենթակառուցվածքը նույնպես զարգանում է: Առաջնահերթությունները փոխվում են, նախագծերի ծավալն ավելանում է: Այն փողոցներում, որտեղ դա անհրաժեշտ է, կկառուցվեն ջրահեռացման ջրանցքեր, դա կախված է աշխարհագրական դիրքից», – հավելեց Ենթակառուցվածքների փոխնախարար Իլիա Բեգիաշվիլին:
Ավելի մանրամասն ենթակառուցվածքների փոխնախարար Իլյա Բեգիաշվիլիից:
էն