
Հուլիսի 2 -ին Նինոծմինդայի երաշժտական դպրոցի նախապատրաստական դասարանի սաները հրաժեշտ տվեցին նոտաներին:
Նինոծմինդայի երաժշտական դպրոցի տնօրեն Վարդուհի Փութուլյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ամեն տարվա վերջ նախապատրաստական դասարանի փոքրիկների հետ միասին անցկացնում էինք «Հրաժեշտ նոտաներին» միջոցառումը: Այս տարի քանի որ պանդեմիայի պատճառով հնարավոր չէր կազմակերպել միջոցառումը, մենք որոշեցինք անցկացնել եզրափակիչ լսումներ: Խմբային դասերը անցկացվել է օնլայն ռեժիմով եւ ասեմ որ շատ դժվար էր նախապատրաստական դասարանների հետ աշխատելը, իսկ անհատական մասնագիտական աշխատանքները կատարվել է երաժշտական դպրոցում»:
Լսումները անցկացվեց տարբեր երաժշտական բաժինների խմբերի սաների միջեւ, դաշնամուրի, դհոլի եւ այլն: Երեխաները գործիքների օգնությամբ ցուցադրեցին իրենց երաժշտական հմտությունները:
Միջոցառմանը ներկա էին տնօրենը, փոխտնօրենը, ուսուցիչները եւ երեխայի ծնողները:
Մանրամասն՝ աուդիոձայնագրությունում.