
Հուլիսի 2-ի դրությամբ՝ Վրաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները, ինչպես նաև այն մարդիկ, որոնց ամուսինը/կինը և անչափահաս երեխան Վրաստանի քաղաքացիներ են:
Այս օրերին արտերկրում գտնվող մարդկանց, ովքեր ունեն այլ երկրի քաղաքցիություն կամ ունեն Վրաստանում բնակվելու ժամանակավոր իրավունք, հուզում է մեկ հարց, արդյո՞ք հուլիսի 1-ից հետո կարող են ազատ մուտք գործել Վրաստան։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունից պարզաբանեցին. «Այսօրվա դրությամբ Վրաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները և Վրաստանի քաղաքացքու ամուսինը/կինը և անչափահաս երեխան, ներկայացնելով ամուսնությունն հաստատող փասթաթուղթ։
Այն անձիք, ովքեր ունեն Վրաստանում ժամանակավոր ապրելու իրավունքը հաստատող փաստաթուղթ, նրանք չեն կարող մուտք գործել Վրաստան, քանի որ չեն համարվում Վրաստանի քաղաքացի»։jnews.ge