
Իտալիայի առողջապահության նախարարության որոշմամբ` կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները հանվում են ԵՄ-ի կազմի մեջ չմտնող 14 երկրի համար:
Դրանք են` Ալժիր, Ավստրալիա, Կանադա, Ճապոնիա, Մարոկկո, Նոր Զելանդիա, Չեռնոգորիա, Թայլանդ, Ռուանդա, Սերբիա, Հարավային Կորեա, Ուրոգվայ, Վրաստան:
Հայտարարության մեջ նշվում է, որ Իտալիան ընտրել է սահմանափակումների հանման զգուշավոր ուղի. երկիրն ուժի մեջ է թողնում Շենգեն գոտու սահմաններից դուրս գտնվող պետություններից ժամանող հյուրերի ինքնամեկուսացման պահանջը:
Հիշեցնենք` ավելի վաղ Վրաստանի համար սահմանը բացել են Գերմանիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, իսկ Եմ-ն Վրաստանն ընդգրկել է 15 անվտանգ երկրների շարքում: