
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ` ցամաքային սահմանների մասշտաբային բացում դեռևս չի ծրագրվում:
Ըստ նրա` իշխանությունները չեն կարող հապճեպ որոշումներ կայացնել.
«Ցամաքային սահմանների բացման հետ կապված` առայժմ զերծ ենք մնում շուտափույթ որոշումներից, իսկ ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացիների վերադարձին, ինչպես նաև բեռնափոխադրումներին, դրանք կատարվում են առանց խոչնդոտների: Մենք հսկողություն ենք սահմանել բեռնատարների վարորդների առողջության հետ կապված` 72 ժամվա ընթացքում, սա իհարկե, արդյունավետ է, սակայն սահմանները լայնորեն դեռ չեն բացվի», — ասել է Գախարիան: aliq.ge