
Հուլիսի 4-ի դրությամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 դեպք, առողջացել է ևս 4 պացիենտ:
Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 946, ապաքինվել` 825 մարդ:
Կարանտինային ռեժիմում է 3310, հատուկ վերահսկողության ներքո` 203 քաղաքացի: Մինչ այս պահն արձանագրվել է 15 մահ:
Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 մարդ: aliq.ge