Սեզոնի պատճառով, առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով առաջացած վարակի կապակցությամբ ընդհանուր հանձնարարականներ է մշակել ծովափում հանգստանալու կապակցությամբ:
Հանձնարարականների համաձայն, ծովափում պետք է երևացող վայրում տեղադրվի տեղեկություն «Covid 19»-ի տարածումը կանխելու միջոցառումների մասին: Խորհուրդ է տրվում ափամերձ հատվածում կարգավորել հետիոտների համար հատուկ ուղիներ: Բացի այդ, հնարավորության դեպքում լողափը բաժանել գոտիների: Անհրաժեշտ է պարբերաբար մաքրել ափամերձ տարածքը տարբեր թափոններից, որոնք կտեղադրվեն փակ աղբամանում և կտեղափոխվեն աղբանոց: Կարևոր է, որ մաքրություն իրականացնող անձը պետք է լինի ձեռնոցով, դեմքի պաշտպանիչ վահանով կամ դիմակով:
Հատուկ պահանջներ են մշակվել նաև բաց տարածքում տեղադրված բաղնիքների և զուգարանների համար:
1tv.ge