Միասնական ազգային քննությունները սկսվում են վաղը

Միասնական ազգային քննությունները սկսվում են վաղը

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեի հայտարարությամբ, վաղը, առավոտյան ժամը 8-ին մեկնարկումն են  միասնական ազգային քննությունները: Ըստ Գորգոձեի, դիմորդները վաղը քննություն են հանձնելու վրաց լեզվից և գրականությունից: Վրաստանի մասշտաբով բացվելու է 24 քննական կենտրոն:

Գորգոձեն հերթական անգամ պարզաբանում է անվտանգության կանոնները, որոնք պետք է պահպանվեն քննչական կենտրոններում:

«Դիմորդները պետք է ներկայանան դիմակով: Եթե նրանք չեն ունենա դիմակ, ապա մենք կտրամադրենք: Դիմորդները կենթարկվեն ջերմասքրինինգի: Այն դեպքում, եթե քննչական կենտրոններում ջերմաստիճանը հասնի 30 աստիճանի, ապա կմիացնենք օդորակիչները, սակայն այդ դեպքում դիմորդները պետք է կրեն դիմակ: Դիմորդները պետք է ներկայացնեն նույնականացման և քննության քարտերը: Դիմորդներին հնարավորություն է տրվում քննչական տարածք մտցնել պլաստիկ շշով ջուր և գրիչ: Տարածքում գրասեղանների միջև հեռավորությունը կլինի երկու մետր: Եթե ​​դիմորդների մոտ ջերմաստիճանը լինի 37 աստիճան, ապա նրանց կզզնեն բժիշկները և կտան հանձնարարականներ»,- ասել է Գորգոձեն:

Միասնական ազգային քննությունները կսկսվեն հուլիսի 6-ին և կավարտվեն հուլիսի 25-ին, դրամաշնորհային մրցույթը կանցկացվի հուլիսի 25-ին, մագիստրոսի քննությունները կանցկացվեն օգոստոսի 1-ից օգոստոսի 4-ը: Դասավանդելու ցանկություն ունեցող անձանց համար քննությունների գործընթացը կսկսվի հուլիսի 22-ին և կավարտվի հուլիսի 30-ին:

1tv.ge