30-ամյա կինը սպանվել է ամուսնու կողմից: Դեպքը տեղի է ունեցել Սուրամիում (Խաշուրիի մունիցիպալիտետ, Շիդա Քարթլիի շրջան):
Կասկածյալը ձերբակալված է: Տեղում աշխատում են քրեագետները:
Հարևանների խոսքով` տղամարդը հոգեկան խնդիրներ ունի, որոնք ալկոհոլի ազդեցության տակ սրանում են: Բնակիչները հրացանի մի քանի կրակոց են լսել`գիշերվա ժամը 3-ի սահմաններում: Ընտանիքում 3 երեխա կա, դեպքի օրը նրանք տանը չեն եղել:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 190 հոդվածի հատկանիշներով` «ընտանիքի անդամի կանխամտածված սպանություն` ծանրացուցիչ հանգամանքներով»:
Ըստ ՆԳՆ-ի տվյալների` 2020-ի հինգ ամիսների ընթացքում երկրում ընտանեկան բռնությունը հանցագործությունների շարքում երկրորդ տեղն է զբաղեցնում` կողոպուտից հետո:aliq.ge