Մինչև հուլիսի 9-ը Վրաստանում կպահպանվի բարձր ջերմաստիճանը: Ըստ շրջակա միջավայրի պահպանության գործակալության տվյալների` հուլիսի 7-ին Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը հասնելու է 40-42 աստիճանի, լեռնային հատվածներում` 35- 37, սևծովյան ափերին` 33-35 աստիճան:
Արևելյան Վրաստանում հուլիսի 7-8-ին ջերմաստիճանը կհասնի 34-39 աստիճանի:
Հուլիսի 8-ի օրվա երկրորդ կեսից մինչև հուլիսի 11-ը երկրում ջերմաստիճանը համեմատաբար կնվազի, հնարավոր են կարճատև տեղումներ, որոշ շրջաններում հնարավոր է ամպրոպ, կայծակ, քամու ուժգնացում, ծովում` 2-3-բալանոց փոթորիկ:
Այդ օրերին սպասվող տեղումները կարող են նպաստել Վրաստանի գետերում ջրի մակարդակի ավելացմանը, լեռնային հատվածներում չի բացառվում սողանքների ակտիվացումը: aliq.ge