
Վրաստանի կառավարության միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ այսօրվանից թույլատրվում է թրեյնինգների և գիտաժողովների անցկացումը նաև փակ տարածքներում։ Վերսկսել է նաև ուսումնական գործընթացը մասնագիտական այն քոլեջներում, որոնք համապատասխանել են Առողջապահության նախարարության կողմից սահմանված հատուկ չափանիշներին:
Այսօրվանից Վրաստանում թույլատրվում է նաև բաց տարածքներում առկա ատրակցիոնների գործունեությունը:
Միաժամանակ, միջգերատեսչական խորհուրդը Առողջապահության նախարարությանը հանձնարարել է մշակել համապատասխան հանձնարարականներ բաց տարածքներում մշակութային միջոցառումներ անցկացնելու կանոնների վերաբերյալ:
Կառավարության հայտարարությամբ՝ միջգերատեսչական խորհուրդը հետևում է երկրում առկա համաճարակաբանական իրավիճակին, և սահմանափակումները կվերացվեն փուլ առ փուլ: aliq.ge