
Հայաստանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով, ծրագրում են երկարաձգել մարտի 16-ին սահմանված արտակարգ դրությունը: Ըստ տեղական մամուլի, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանում սահմանափակումները գործում են մինչև հուլիսի 13-ը:
Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում գրանցվել է «Covid-19»-ով վարակման 330 նոր դեպք, մահացել է ութ մարդ: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, Հայաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 28 936 դեպք: Զոհերի թիվը հասել է 650-ի:
Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 162 մարդ, ընդհանուր առմամբ կորոնավիրուսից բուժվել է 16 302 մարդ: 1tv.ge